Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկատվությունը, որ այսօր վարչապետի հրահանգով ՀՀ տարբեր զորամասերից հրապարակ են բերվելու կանոնավոր բանակի ժամկետային զինծառայողներ՝ մասնակցելու ի պաշտպանություն ՀՀ կառավարության ու վարչապետի կազմակերպվող հանրահավաքին:
«Դավաճանի հրամանով կանոնավոր բանակն օգտագործվելու է ներքաղաքական ճղճիմ նպատակների հաամար»,-այս մասին քիչ առաջ հայտնել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասներ հրապարակելով:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, դա բացարձակ անհեթեթություն է, ԶՈՒ –ը դուրս են քաղաքական պրոցեսներից»,-YerevanToday-ին պատասխանել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ բացառելով, որ այսօր ժամկետային զինծառայողներ կտեսնենք ի պաշտպանություն վարչապետի հանրահավաքին:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը